Facts Princess Diana

This Short Story The Perfect Palace is quite interesting to all the people. Enjoy reading this story and in the end you can read my opinion about this story.

Thousands of years ago, there lived a King. His people loved him since he looked after their needs well. At the end of every month, he would invite some noble men of his Kingdom to analyze his work and advised him.
The King built many things. Every year he would rebuild his palace and every time it looked better that before. “Marvelous! Unmatched!!” the couriers would praise and the King would feel elated.
One day the King thought, “This year, I will build the perfect palace, with all comforts. It should be praised not only within my kingdom, but also by the people of the neighboring states.”
The next day, the King worked out a perfect design for his perfect palace. After finalizing it, he handed it over to the builders and masons. In about a month, the perfect palace of the King’s dream was ready. The King invited noblemen of his kingdom, as well as the neighboring states, to get their opinions about the palace.
“Unbelievable! Indeed, it is a perfect palace,” cheered the noblemen in unison. But a saint standing in the corner was silent.
The King wondered why the saint was silent, when everyone was praising his palace. He walked up to the saint and said, “Please tell, O Saint, why you are silent. Is not my palace perfect?”
The Saint replied in a calm voice, “Dear King! Your palace is strong and will last forever. It is beautiful but not perfect, since the people living in it are mortals. They are not permanent. Your palace will live forever but not the people in it. That is why I am silent. Man is born with empty hands and so does he die.”
The King thanked the saint for his wise words and never tried to build a perfect palace again.
___________________________________

In my opinion we can’t do anything perfectly, because it’s impossible. The king was mistaken to have such an opinion not to build a palace anymore. We all have to try again and again. We can’t live forever, but we can do good things for our children, so we can give a life of our generation. We need palaces , but we can’t make them perfect ones, as people living in them are mortals. Only the place where life is forever can be perfect.

This Short Story The Perfect Palace is quite interesting to all the people. Enjoy reading this story.

Thousands of years ago, there lived a King. His people loved him since he looked after their needs well. At the end of every month, he would invite some noble men of his Kingdom to analyze his work and advised him.

The King built many things. Every year he would rebuild his palace and every time it looked better that before. “Marvelous! Unmatched!!” the couriers would praise and the King would feel elated.

One day the King thought, “This year, I will build the perfect palace, with all comforts. It should be praised not only within my kingdom, but also by the people of the neighboring states.”

The next day, the King worked out a perfect design for his perfect palace. After finalizing it, he handed it over to the builders and masons. In about a month, the perfect palace of the King’s dream was ready. The King invited noblemen of his kingdom, as well as the neighboring states, to get their opinions about the palace.

“Unbelievable! Indeed, it is a perfect palace,” cheered the noblemen in unison. But a saint standing in the corner was silent.

The King wondered why the saint was silent, when everyone was praising his palace. He walked up to the saint and said, “Please tell, O Saint, why you are silent. Is not my palace perfect?”

The Saint replied in a calm voice, “Dear King! Your palace is strong and will last forever. It is beautiful but not perfect, since the people living in it are mortals. They are not permanent. Your palace will live forever but not the people in it. That is why I am silent. Man is born with empty hands and so does he die.”

The King thanked the saint for his wise words and never tried to build a perfect palace again.

In my opinion we can’t do something perfect, because it’s impossible. The king was mistaken to have such an opinion not to build a palace anymore. We all have to try again and again. We can’t live forever, but we can do good things for our children, so we can give a life of our generation. We need palaces , but not perfect ones.

Ես եմ

Ունեցել եմ լավ տարիներ կրթահամալիրում, հիշարժան: Սիրում եմ կրթահամալիրի աշխույժ ոգին, եռուզեռը, երբեք կանգ չառնող շարժումը: Սիրում եմ երգել, պարել, խոստովանեմ, որ դրանք սիրել եմ այստեղ, սովորել եմ այստեղ: Ձեռքբերումներս են ընկերներս, ուսումս, ազատ մտածելակերպս, կյանքում տեղս ու դերս ընտրելու կարողությունը, կողմնորոշումը: Ինքս էլ ընտրեցի իմ ապագա մասնագիտությունը: Որոշել եմ ուսումս շարունակել բժշկական քոլեջում, կոսմետոլոգիա բաժնում։ Սիրում եմ մարդկանց տեսնել գեղեցիկ, կոկիկ, երևի դա ևս մի պատճառ է իմ ընտրության հարցում։ Սիրում եմ այն, ինչ ընտրել եմ, և կարևորն էլ հենց դա է:
Սիրում եմ փոքրիկներին, վերջերս հաճախ եմ այցելում մորաքրոջս՝ Արմինեին, գգվում, պահում նրա նորածին չքնաղ բալիկին՝ Աստղիկին։ Աշխարհում ամեն ինչ թվում է հրաշալի, մաքուր, երբ գրկում եմ այդ անուշաբույր, աստվածային էակին….
Իսկ կրթահամալիրը….ապրեցի, սովորեցի, էլի սովորեցի, մի օր էլ ասացին՝ վերջ, ավարտեցիր։ Բայց չասացին՝ գնա, այլ ընդամենը տեղափոխվիր այլ տեղ, դու մերն ես, ու մենք քեզ չենք մոռանա․․․հուզվեցի։
Շատ կկարոտեմ անցկացրած տարիներս դպրոցում, ընկերներիս և ուրախ, զվարթ պահերը: Շատ կապված եմ կրթահամալիրի հետ և չեմ պատկերացնում, որ այլևս չեմ հաճախելու: Սիրում եմ հումորը, կատակը, սրամիտ ու խելացի մարդկանց։
Չեմ կարող թվարկել զվարճալի պահերը, որովհետև դրանք շատ են եղել, բայց ինձ թվում է դրանցից յուրաքանչյուրը կհիշեմ ամբողջ կյանքում ժպիտով ու թախծով, մի քիչ էլ տխրությամբ, որովհետև էլ չի կրկնվելու: Շնորհակալ եմ կրթահամալիրիս և վստահ եմ, որ դեռ շատ կկարոտեմ…

BeautyPlus_20181001155434301_save

Մաթեմատիկա

Գիտելիքների ստուգում 2
1. Նշված եռյակներից որո՞ւմ են թվերը գրված նվազմանկարգով:
1) 0,75; 2/3 ; 3/5
2. Քանի՞ պարզ թիվ կա[10; 30] միջակայքում:
1) 6
3. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերիարտադրյալ է:
2) 106
4. Քանի՞ քառակուսի մետր է մեկ հեկտարը:
3) 10000
5. Ի՞նչ թվանշանով է վերջանում (16*7-11*5):
4) 5
6. 36-ը 60-ի ո՞ր տոկոսն է:
4) 60
7. Գտեք 2-ից փոքր հինգ հայտարարով բոլոր անկանոնկոտորակների գումարը:
2) 7
8. 60-ը 48 –ից քանի՞ տոկոսով է մեծ:
2) 25
9. Գտեք 3/2-1/2(3+2/3) արտահայտության արժեքը:
2) – 1/3
10. Գտեք 4/7∙5:5/3+1 արտահայտության արժեքը:
4) 19/7
11. Գտեք |14/3-3∙1,6| արտահայտության արժեքը:
3) 2/15
12. Գտեք 1/2+ 1/3:|-1/6|
4) 2,5
13. Գտեք 3(7/9-2/3)-|-2| արտահայտության արժեքը:
4) -5/3
14. Գտնել (11/60;5/24) միջակայքին պատկանող 5հայտարարով սովորական կոտորակը:
1) 1/5
15. 15 րոպե 46 վայրկյանը մեկ ժամի ո՞ր մասն է:
1) 473/1800
16. 50 հատ բնական թվերի գումարը հավասար է 51-ի:Գտեք այդ թվերի արտադրյալը:
4) 2
17. Գտեք a+6 թիվը 7-ի բաժանելիս ստացվող մնացորդը,եթե a-ն 7-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ;
3) 2
18. Գտեք (100-1/7) տարբերությունից 7 անգամ մեծ թիվը:
3) 699
19. Քանի՞ զրոյով է վերջանում առաջին 16 պարզ թվերիարտադրյալը:
1) 1

Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:
20. Գոյություն ունեն 10-ից փոքր երկու այնպիսի բնականթվեր, որոնց արտադրյալը հավասար է 120: (սխալ)
21. Մեկից մինչև 100 բնական թվերի շարքում կա 6-իբաժանվող 16 թիվ: (ճիշտ)
22. a, b, a+b, a-b բնական թվերից գոնե մեկը բաժանվում է3-ի: (ճիշտ)
23. Եթե իրարից տարբեր երեք բնական թվերիարտադրյալը մեծ է 300-ից, ապա նրանցից գոնե մեկը մեծէ 7-ից: (ճիշտ)
24. Գոյություն ունի անպիսի բնական n թիվ, որի դեպքումn*2-2n թիվը բնական թվի քառակուսի է: (սխալ)
25. 1-ից մինչև 19 բնական թվերի արտադրյալի վերջինչորս թվանշանները զրո են: (սխալ)

Գիտելիքների ստուգում 3
1. Տրված են 6;17;18;24;29 թվերը:
ա) Այդ թվերից քանիսն են պարզ
1) 1 2) 2 3) 3 4) 5
Պատ՝․ 2) 2
բ)Այդ թվերից քանիսն են 6-ի բազմապատիկ
1) 2 2) 0 3) 3 4) 1
Պատ՝․ 3) 3
գ) Առաջին թիվը չորրորդ թվի ո՞ր տոկոսն է:
1) 400 2) 25 3) 0,25 4) 20
Պատ՝․ 2) 25
2. Գտնել արտահայտության արժեքը.
16/3+8/3:4/5
1) 16/3 2) 18/5 3) 26/3 4) 7
Պատ՝. 3) 26/3

3. Հաշվել արտահայտության արժեքը.
ab4-ba4 /a3-b3 +3ab, a=√11 + 2 b=√11 – 2
1)20 2)16√11 3)16-√11 4) 14
Պատ՝. 4) 14

4. Եթե 2a+3=6, ապա 3/4a+6-ը հավասար է
(A)1/4 (B)1/2 (C) 1 (D) 2 (E) 3
Պատ՝. (A)1/4

5. Հաշվել
√60-√20 / √5-√15
1) -10 2) -5 3) -2 4) -4
Պատ՝. 3) -2

6. (0,125)2/3 – 250,5
1) -1 2) -120 3) -4,75 4)-9
Պատ՝. 3) -4,75

7. (1/3)-2 – 81/3
1)-179 2) 7 3) 6 4) 1
Պատ՝. 2) 7

8. √ 3 √24 . 6 √4
1) 1 2) 2 3) 8 4) 4
Պատ՝. 2) 2
9. log5 75 – log5 3
1) 3 2) 2 3) log5 73 4) log5 78
Պատ՝. 2) 2

10. (1-log5 10) (1-log2 10 )
1) 1 2) 2 3) -2 4) -1
Պատ՝. 1) 1

11. log3 40-log3 5/log3 2
1) 3 2) 4 3)11 4)17,5
Պատ՝. 1) 3

12. log6 10+ log6 21-log6 35
1)1 2) -log6 4 3) -2/3 4) ½
Պատ՝. 1)1

13. (log5 20+log515-2)log12 5
1) 1 2) log5 260.log12 5 3) log5 270.log12 5 4) 3
Պատ՝. 1) 1

14. Լուծել անհավասարումը.
log2(x-5) ≥3
1) 14 2)13 3)7 4)3
Պատ՝. 2)13

15. Եթե 42x+2=64, ապա x-ը հավասար է
(A) 1/2 (B) 1 (C) 3/2 (D) 2 (E)5/2
Պատ՝. (A) 1/2

16. Եթե 2y2 + x-4 = 0 x/2=y2, ապա x-ը հավասար է
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
Պատ՝. (B) 2

17. Գտեք երկրաչափական պրոգրեսիայի 4-րդ անդամիթվային արժեքը, եթե դրա առաջին 3 անդամներիարժեքները որևէ դրական իրական a թվի դեպքում հավասար են a-1, a+3 և 3a+1:
(A) 25 (B) 36 (C) 32 (D) 100 (E) 9
Պատ՝. (C) 32

18. Նշված եռյակներից, որը կարող էհամապատասխանել եռանկյան կողմերիերկարություններին:
(A) 2, 3, 5 (B) 1, 4, 2 (C) 7, 4, 4 (D) 5, 6, 12 (E) 9, 20, 8
Պատ՝. (C) 7, 4, 4

19 .Լուծել հավասարումը.
7(x-3)/x-1=2
1)41/13 2)-19/5 3)19/5 4)23/7
Պատ՝. 3)19/5
20. Լուծել անհավասարումը.
(x-2)(5-x)≥0
1) [2;5] 2)(-∞;2]∪[5;+∞) 3) (2;5) 4)[0;+∞)
Պատ՝. 1) [2;5]

Ստուգում

12-րդ դասարանցիների գիտելիքների առաջին ստուգումը մաթեմատիկայից

I. Տրված են 18 և 27 թվերը
1) Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:
1) 9
2) − 1/9
3) − 9
4) 1/9
2) Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 3
2) 5
3) -1
4) 1
3) Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 3
2) 54
3) 9
4) 1
4) Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:
1) 54
2) 108
3) 9
4) 486
5) Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:
1) 1
2)5/6
3) 2
4)11/6
6) Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:
1) 7
2) 4
3) 5
4) 6
7) Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի
տարբերությունը:
1) 80
2) 78
3) 98
4) 88
8) Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:
1) 4
2) 3
3) 2
4) 1
9) Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1
մնացորդ:
1) 81
2) 71
3) 73
4) 72
10) Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝
1-ով:
1) կմեծանա 3-ով
2) կփոքրանա 3-ով
3) կփոքրանա 5-ով
4) կմեծանա 5-ով
11) Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 14
2) 12
3) 64
4) 8
12) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:
1) 77
2) 81
4) 90
13) Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:
3) 80
1) 28784
2) 19679
3) 25018
4) 40452
14) Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:
1) 30
2) 24
3) 20
4) 64
15) Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝
15:
1) 150
2) 200
3) 215
4) 300
16) Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 39
2) 13
3) 3
4) 1
17) Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:
1) 6
2) 4
3) 1
4) 5
18) Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված
քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:
1) 5
2) 6
3) 7
4) 8
19) Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:
1) 156 և 420
2) 102 և 133
3) 17 և 153
4) 24 և 235:
II. Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:
20) Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի
հակադարձների գումարին:- ՍԽԱԼ
21) Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է:– ՃԻՇՏ
22) Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի
հակադիրների գումարին:- ՃԻՇՏ
23) Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է:- ՃԻՇՏ
24) Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի:- ՍԽԱԼ
25) Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը
կմեծանա:- ՍԽԱԼ

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հեղափոխություն (Հայաստան)

Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 – մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով

Հայաստանի Օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներ են երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման բոլոր այն հանքային գոյացությունները, որոնք հնարավոր է օգտագործել հասարակության տնտեսական և այլ կարիքներ բավարարելու նպատակով: 
Տարբեր նյութերի օգտագործումն սկսվել է դեռևս վաղ անցյալում, երբ մարդիկ հավաքել են գետներեսին գտնվող առանձին նյութեր, ինչպես, օրինակ, կայծքարը, և օգտագործել կտրող գործիքներ ու նիզակի ծայրակալներ պատրաստելու համար: Մարդիկ անհամեմատ ուշ են ճանաչել պղինձը՝ նախ` բնածին, ապա` հանքից հանած:
Մ.թ.ա. III–II հազարամյակներում, հանքային պղնձից բացի, ստացել են նաև երկաթ, որն իր հերթին զգալիորեն ընդլայնել է մարդու տեխնիկական հնարավորությունները: Այդպես սկզբնավորվել է հանքային գործը՝ հանքանյութերից օգտակար հանածոների անջատման արդյունաբերությունը: Մետալուրգիական արդյունաբերության զարգացումն անհամեմատ մեծ ծավալների է հասել XIX դարի 2-րդ կեսից սկսած: Ներկայումս հանքային պաշարների արդյունահանումն այնպիսի չափերի է հասել, որ դարձել է լուրջ էկոլոգիական աղետի պատճառ, և կենսականորեն անհրաժեշտ է արդյունահանության փակ արտադրությունների կազմակերպումը:
Ըստ բաղադրության և օգտագործման առանձնահատկությունների` տարբերում են օգտակար հանածոների հետևյալ տեսակները. 
– այրվող օգտակար հանածոներ՝ գազ, նավթ, տորֆ, այրվող թերթաքարեր և այլն, 
– ոչ հանքային օգտակար հանածոներ՝ շինանյութեր՝ կրաքար, քարեր, ավազ, կավ և այլն, 
– հանքաքար՝ սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ, ինչպես նաև ռադիոակտիվ մետաղների հանքանյութեր, 
– թանկարժեք քարեր, 
– ջրաջերմային՝ ստորգետնյա հանքային և խմելու ջրեր, 
– լեռնաքիմիական՝ ֆոսֆորի, ազոտի և այլ տարրերի հանքային աղեր, կալցիտ, բարիտ, քվարց և այլն:
Օգտակար հանածոներն առաջանում են ներքին՝ հրաբխի ժայթքման ժամանակ, և արտաքին՝ բարձր ճնշման տակ նստվածքակուտակումային ու մետամորֆային եղանակներով:
Հայաստանի ընդերքը հարուստ է զանազան օգտակար հանածոներով: Երկրի հյուսիսում և հարավում կան պղնձի հարուստ հանքեր (Ալավերդի, Կապան), հարավ-արևելքում՝ մոլիբդենի (Դաստակերտի հանքավայր), կենտրոնական և հարավարևելյան շրջաններում` (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի հանքավայրեր) երկաթի, հյուսիսում և հարավ-արևելքում՝ բազմամետաղային հանքեր: Վերջերս հայտնաբերվել է նաև ուրան:
Կան նաև ալյումինի (նեֆելինային սիենիտներ) արդյունաբերական պաշարներ, ինչպես նաև ոսկու և արծաթի, կապարի, ցինկի, մանգանի, անագի, սնդիկի հանքեր: Հանդիպում են հազվագյուտ հողային տարրեր՝ բիսմութ, գալիում, ինդիում, սելեն, թալիում, թելուր, ռենիում և այլն:
Տուֆերը (նարնջագույն, դեղին, վարդագույն, սև, սպիտակ), մարմարը, տրավերտինը և կրաքարը հրաշալի շինարարական ու հարդարման նյութեր են, որոնց զգալի պաշարներ կան Հայաստանի տարբեր վայրերում:
Կան նաև կիսաթանկարժեք քարեր (ագաթ, ամետիստ, բերիլ, վանակատ, օնիքս և այլն), որոնցից պատրաստվում են նաև զարդեր:
Հայտնի են նաև խմելու ջրի մոտավորապես 7500 և հանքային ջրի 1300 աղբյուրներ, որոնցից շատերն օգտագործվում են նաև առողջարարական նպատակներով: Հանքային ջրերից առավել հայտնի են «Ջերմուկը», «Արզնին», «Դիլիջանը», «Բջնին», «Հանքավանը», «Սևանը» և այլն:

Պղնձամոլիբդենային արդյունաբերություն

Պղձամոլիբդենային արդյունաբերություն, գունավոր մետալուրգիայի ենթաճյուղ, որը ներառնում է զուտ պղնձի, պղինձ ու մոլիբդեն պարունակող հանքանյութի արդյունահանումը, հարստացումը, պղնձի ու մոլիբդենի մետալուրգիական մշակումը։ Հայաստանը եղել է պղնձի արտադրության և օգտագործման բնօրրաններից, սակայն պղնձագործությունը զարգացել է ընդհատումներով։ Պղնձի արդյունահանումն ու մշակումը որոշ չափով աշխուժացել է XVIII դարի վերջին- XIX դարի սկզբին (հատկապես Ալավերդու պղնձաձուլարանի գործարկմամբ)։ Պղնձագործությունը դարձել է արհեստագործության աչքի ընկնող բնագավառ, իսկ XIX դարի վերջին քառորդում՝ արտադրության մասնագիտացված ճյուղը։ XX դարի սկզբին այն ներգրավվել է մոնոպոլիստական կապիտալի ոլորտը, որտեղ գերակշռում էր ֆրանսիական կապիտալը։ 1913 թվականին Հայաստանում արտադրվել է Ռուսաստանում արդյունահանվող պղնձի 1/5 մասը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է։ 1918-1920-ական թվականներին պղնձի արդյունահանումն ու մետալուրգիան նորից անկում ապրեցին։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո սկսվեց պղնձամոլիբդենային արդյունաբերության վերականգնումն ու զարգացումը, աճեց արտադրանքի ծավալը, բարձրացավ հանրապետության հարավի (Ղափան) տնտեսական նշանակությունը։ Էլեկտրոլիզի, վայերբարսների, գլանման արտադրությունների կազմակերպման շնորհիվ պղնձի մետալուրգիայի ցիկլը դարձավ ավարտուն, մետալուրգիան օրգանապես կապվեց էլեկտրատեխնիկական, սարքաշինական, ռադիոտեխնիկայի արդյունաբերության հետ՝ դառնալով այդ ճյուղերի զարգացման հումքային բազան։ 1930-1940-ական թվականներին ԽՍՀՄ-ում (Քաջարանումև Ագարակում) հայտնաբերվեցին պղնձամոլիբդենային հարուստ հանքավայրեր և 1950-ական թվականներին կազմակերպվեց մոլիբդենի խտանյութերի արտադրությունը, որն ունի միութենական նշանակություն։ Հատկապես կարևոր է Քաջարանի հանքավայրի դերը, որտեղ համեմատաբար փոքր տարածքի վրա կենտրոնացված են պղնձի ու մոլիբդենի մեծ պաշարներ, որոնք արդյունահանվում են բաց եղանակով։ 1983 թվականին ՀԽՍՀ պղձաբոլիբդենային արդյունաբերությունները ներկայացնում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (տես Պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի), Ագարակի պղձամոլիբդենային կոմբինատը, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը (տես Լեռնամետաւուրգիական կոմբինատ Ալավերդու), և Երևանի կաբելի գործարանի գլանման արտադրամասը, որոնք (բացի արտադրամասից) ներառնում էին Ղափանի, Շամլուղի, մասամբ Ախթալայի փակ և Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքերը, Ղափանի, Քաջարանի, Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկաները։ tԱրդյունահանվողtպղնձի խտանյութը մշակվում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, իսկ մոլիբդենի խտանյութն առաքվում է որպես պատրաստի արտադրանք։ Վերջինս, համապատասխան մշակումից հետո, օգտագործվում է հիմնականում լեգիրված, հրակայուն և բարձրորակ այլ պողպատ արտադրելու համար։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի հիմնական արտադրանքը պղնձի ձուլածոները (վայերբարսներ) և կատոդային պղինձն են։ Ծծմբային անհիդրիդի կորզմամբ այստեղ թողարկվում է նաև ծծմբական թթու, իսկ վերջինից՝ պղնձարջասպ (օգտագործելով դրսից ստացվող երկրորդային պղինձը)։ Որպես ուղեկցող արտադրանք ստացվում է ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոնք կուտակվում են պղնձի էլեկտրոլիզի ընթացքում առաջացող խարամում։ Արտադրվող վայերբարսների մեծ մասը Երևանի կաբելի գործարանում գլանվում և վերածվում է էլեկտրալարի, կաբելի, պղնձյա ժապավենի։ Դրանք օգտագործվում են մեքենաշինական-սարքաշինական ձեռնարկություններում և էներգետիկ տնտեսության մեջ, իսկ ապրանքային կատոդային պղնձի որոշ մասը՝ զուտ պղնձից կամ դրա համաձուլվածքներից շինվածքներ արտադրելու համար։ Տեխնիկական առաջընթացի, աշխատանքի ու արտադրության կազմակերպման կատարելագործման շնորհիվ ԽՍՀՀ պղնձամոլիբդենային արդյունաբերության բոլոր ձեռնարկությունները շահութաբեր են։

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի խողոր լճերի շարքում  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա):  Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Ներկայիս անվան առաջացման հետ կապված կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ, ըստ դրանցից մեկի՝ «Սևան» անվան ծագումն ունի հետևյալ պատմությունը. Երբ 1800-ականներին թուրքերի կողմից Ալաշկերտից ու Մուշից քշված հայերը  հասնում են Սևանա լճի ափերը, կանգ են առնում  մի փոքր հանգստանալու և աղջիկներին ուղարկում են խմելու ջուր բերելու: Աղջիկները վերադառնում են՝ դույլերի մեջ թպրտացող իշխաններով: Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ և այլևս առաջ չեն շարժվում՝ այստեղ հիմնելով առաջին բնակավայրերը: Այսպես, Սևանա լճի ափը ժանյակապատվում է տներով՝  շարունակելով իրենց հետ բերած մեր Արևմտյան հողերի ավանդույթները: Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին՝ անունը կնքում են Վան: Երբ ձմռանը լիճը սառչում է, ամբողջովին պատվում մերկ սառույցով, մարդիկ ասում են. «Սև Վան եկավ մեր գլխին»: Այստեղից էլ լճի անվանումը:

Սևանը Կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան  մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Սրանք միմյանցից բաժանվում են Նորատուսի և Արտանիշի թերակղզիների միջև գտնվող 5 կմ լայնութամբ նեղուցով: Հյուսիս-արևմտյան մասը ավելի փոքր է, նրա մակերեսը մինչև իջեցումը կազմում էր 384 քառ.կմ, իսկ հարավ-արևելյանն ընդարձակ է, մինչև իջեցումը ուներ 1032 քառ.կմ մակերես: Մինչ լճի մակարդակի իջեցումը՝ կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Ստորև ներկայացված են Սևանա լճի ձևաչափական տվյալները՝ մինչ լճի մակարդակի իջեցումը և իջեցումից հետո.

Մինչև իջեցումը Իջեցումից հետո
Մակերեսը 1416 քառ.կմ 1250 քառ.կմ
Առավելագույն Խորությունը 99 մետր 80 մետր
Ծավալը 58 մլրդ խոր. մետր 35 մլրդ խոր.մետր
Հայելու մակարդակը 1916 մետր 1897 մետր

Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է միջլեռնային ճվածք, որտեղ վաղ անցյալում  (25 հազ. Տարի առաջ) եղել է ջրային ավազան: Փոքր Սևանը կազմել է առանձին ջրային ավազան: Հրաբխային լավաները  արգելափակել են Փոքր սևանի ելքը՝ բարձրացնեով ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և առաջացրել ներկայիս Սևանա լիճը: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը, Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝ Հրազդանը: