Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

                                                        Գեղարվեստի կրտսեր– դպրոց
                                                                6-րդ դասարան
                                                   Մարիամ Մարտիրոսյան
  Ես ամեն առավոտ մասնակցում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին:
Ամեն օր հերթապահում ենքմաքրում դասարանըդասավորում աթոռները և սեղանները:
Այս ամիս կրթահամալիրում նշեցինք Սեբաստացու օրերը:
Իսկ   շաբաթ օրը  հարիսայի ծեսն էր , հարիսան շատ համեղ էր և մեզ շատ դուր եկավ:Մենք լրագրողներով գնացել ենք Արհեստների դպրոց հարցազրույց վերցնելուիսկ հետո գնացինք մեր քանդակագործության սենյակորովհետև վերանորոգումն արդեն ավարտել էին և այդ օրը արվեստանոցի  բացումն էր:
Մեր դասղեկըՏաթև Աբրահամյանըմեզ տարավ տիկնիկային թատրոն, որտեղ դիտեցինք <<Փոքրիկ Իշխանը>> ներկայացումը,այն մեզ շատ դուր եկավ և հուսով եմոր մենք  ձմեռային ճամբարի ընթացքում նորից կգնանք և կնայենք այլ  ներկայացումներ:

Սկսել է ձմեռը

Սկսել է ձմեռը

Աշնան ոսկի դաշտերը

ծածկվել են սպիտակ հագուստով

Եւ կարմիր արեւը խամրել է երկնքում:

Կենդանիները մրսած մտել են իրենց բները

Բայց միաժամանակ ուրախ են, որ ձմեռ է

Իսկ գորշ արջը մտել է քուն եւ երազում է մեղրի մասին:

Image

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 
1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):
Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:եբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:Image

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

                                     Գեղարվեստի կրտսեր դպրոց
                                              6-րդ դասարան
                                          Մարիամ Մարտիրոսյան
Ես ամեն առավոտ մասնակցում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին: Մենք դասարանով ամեն օր հերթապահում ենք, մաքրում դասարանը, դասավորում սեղաններն ու աթոռները: Նաև մենք ունեցել ենք աշնանային արձակուրդ եւ շատ լավ ենք հանգստացել: Արձակուրդների ժամանակ մեր դասղեկ՝ Տաթեւ Աբրահամյանը մեզ հանձնարարել է կարդալ ՙՙ ՙՋելսոմինոյի արկածները՚ ՚, ՙՙ ՙԿյանքը հին հռոմեական ճանապարհների վրա՚ ՚   և  ՙ ՙԱրքայազն ու աղքատը՚ ՚: Մեր երգի ուսուցչուհու՝ ընկեր Մարինեի հետ սովորել ենք ՙ ՙԳարուն Երեւան ՚ ՚ երգը: Այս ամիսը շատ հետաքրքիր էր :

Վահան Թեքեյան

Թեքեյան Վահան Միհրանի (1878–1948), հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած«Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։

Վախճանվել է Կահիրեում 1948 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

1901 թ Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածու «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։

Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ` գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։

Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` ՇեքսպիրիՎիկտոր Հյուգոյի,Շառլ ԲոդլերիՕսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Միությունը հիմնադրվել է 1947 թ Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը։

1901 թ Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածու «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։

Ինքնակենսագրություն

Մարիամ Վահրամի Մարտիրոսյանս, ծնվել եմ Հունիսի 6-ին և 2001թվականին::Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6-րդ դասարանում:Ես շատ եմ սիրում իմ դպրոցը:Ես առարկաներից ամենաշատը սիրում եմ մայրենին ու անգլերենը և շատ լավ եմ սովորում:Ես շատ եմ սիրում մեր ուսուցչուհիներին, որովհետև նրանք շատ բարի են և բարեհամբյուր:Իմ նախասիրություններն են` համակարգչային խաղեր խաղալ, դիտել հեռուստացույց և խաղալ ընկերուհիներիս հետ:Ես շատ եմ սիրում իմ ընկերուհիներին, նրանք ասես իմ քույրերը լինեն:Մեր ընտանիքը բաղկացած է 7 հոգուց, պապիկս, տատիկս, հայրիկս, մայրիկս, քույրս ու եղբայրս:Ես շատ եմ սիրում օգնել մայրիկիս, տնային գործերում, նրա հետ պատրաստել տարբեր ուտեստներ, աղցաններ, ապուրներ և շատ այլ բաներ: