Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ GMO

Գիտնականներն արդեն լոլիկի ԴՆԹ-ի գենի մեջ ներկառուցել են արկտիկական ձկան` կամրալայի գենը: Ճիշտ է, բանջարեղենը չի թափահարում պոչիկը, և «հեռանում» գնորդից, ինչպես ձուկը, սակայն շատ հեշտ է դիմակայում ցրտին, ինչպես խորը ջրերում ապրող հյուսիսային ձուկը: Այս լոլիկը չի «վախենում» փոխադրումներից և երկար ժամանակ պահպանում է իր ապրանքային տեսքը: Այն բազմանում է անսովոր արագությամբ, կայուն է ցածր ջերմաստիճանների և հիվանդությունների նկատմամբ:
 Գենետիկորեն մոդիֆիկացված  օրգանիզմ (ԳՄՕ) կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով:
Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:
 Գենային ինժեներիայի հաջորդ «հրաշքը» կարտոֆիլն է, որին կոլորադյան բզեզն անգամ չի կարող վնասել: Բանն այն է, որ կարտոֆիլի գենոմի մեջ «ներկցված» է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ էին նստում, դրանք սկսեցին ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և նույնիսկ մեղուներ: Դրանց ոչնչացման հետևանքով կսկսեն ոչնչանալ նաև թռչունները, որոնք կզրկվեն իրենց հիմնական կերից` միջատներից: Այսպիսով կխախտվի կենսաբանական հավասարակշռությունը, որ բնությունը ստեղծել է միլիարդավոր տարիների ընթացքում:
 Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների եզրահանգումները. մարդը որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը:ImageImageImageImage

Դանիայի տնտեսություն

Դանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է, որի բնակիչների կյանքի մակարդակը համարվում է աշխարհում ամենաբարձրերից։ Տնտեսության մեջ գերակայում է մասնավոր հատվածը, սակայն պետությունը ևս նշանակալի ազդեցություն ունի դրամավարկային, ֆինանսական և հարկային քաղաքականության և գյուղատնտեսությանը սուբսիդիաների տրամադրման միջոցով։ Պետությանն է պատկանում կոմունալ ծառայություններից շատերը, ինչպես նաև օդային և երկաթուղային տրանսպորտի մեծ մասը։ Դանիայի արդյունաբերության մեջ հատկապես առանձնանում են էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, նավաշինարարությունը, կամուրջների շինարարությունը և կահույքի արտադրությունը, թեև հումքի մեծ մասը ներկրվում է։

Զբաղեցնելով առաջատար տեղեր ձկնորսության և գյուղատնտեսության ոլորտներում՝ Դանիան կարողացավ ավելի արագ վերականգնել իր տնտեսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քան հարևան երկրները։ Բայց այդ ժամանակվանից գյուղատնտեսության մասնաբաժինը ազգային եկամտում կրճատվեց․ 1953 թվականի 20 տոկոսից դարձավ 3,9 տոկոս՝ 1995 թվականին։ Տնտեսության մեջ գյուղատնտեսության դերի իջեցմանը զուգընթաց բարձրացավ սպասարկման ոլորտի դերը։ Կարևոր դեր է հատկացվում նաև արտաքին առևտրին, որը կազմում է համախառն ներքին արտադրանքի 54,9 տոկոսը։ 19911997թթ գործազրկությունը կազմել է միջինը 10,3 տոկոս, գնաճը 19901995թթ-ին՝ 2,5 տոկոս, իսկ 2003 թվականին՝ 6,1 տոկոս։

Image