«Մայրենին բոլորի համար» վարժություններ Ն- Մ

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբոխ, դամբուլ, ամբողջովին, դամբարան, ամպ, անբասիր, ամբարիշտ, ամբարտավան, ամբարտակ, ամբիոն, ամփոփել, ամպագոռգոռ, թմբուկ,  ինքնամփոփ, համբույր, ճամփա, խմբավորում, ըմպանակ, ամֆիթատրոն, ամպհովանի, ամբարձիչ, շիմպանզե, չեմպիոն, սուսամբար, համբավ, վերամբարձ, ըմբիշ, անբավ, ամբար, թամբ, ըմբոստ, փամփուշտ, Դուշանբե, թրմփալ. թմբկաթաղանթ, ըմբռնել, սմբուկ, բամբիռ, բանբեր, ամպշող, անբարբառ, բամբակ, գամփռ, զամբիկ, ըմբոշխնել, թումբ, զամբյուղ, կոնֆետ, դրմփոց, խմբակային, անպայման, Մանվել, Սամվել, անփույթ, ճամբար, ամբարյացակամ, ըմբշամարտ, թմբիր, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, սմբակ, բամփել, բամբիշ,  ճամպրուկ, շամբուտ, անպաճույճ, շամփուր, տրամվայ, տխուր- տրտում, սիմֆոնիա, բազում, համբերություն, ամբոխավար, անպատճառ, համբակ, բանվոր, վամպիր:

Լրացնել  բաց թողնված տառերը ն կամ մ

Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբոզ ու սուսամբար բերում: Ապրում էին գղուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին Ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր- տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մամվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը ամբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

«Մայրենին բոլորի համար» վարժություններ Հ

Ընդհանուր, հովհար, հովանոց, հայթհայթել, հայհոյել, Հովհաննես, հեղհեղատ, հեղհեղուկ, խորհին, խորհել, օրհներգ, հերթապահ, սուրհանդակ, դազգահ, ընդհակառակը, ընդհատել, մեղմասահ, հոգեհմա, ընդհատակյա, աշխարհազոր, համաշխարհային, ընդհուպ, ընդառաջ, արհամարհել, խորհուրդ, ընդհամենը, խորհրդակցել, աշխարհասփյուռ, ճանապարհային, շնորհալի, նիրհել, ճանապարհորդ, անշնորք, արհեստավոր,  քաղհան, միրհավ, զարհուրելի, տարաշխարհիկ, առհավատչյա, չնաշխարհիկ, չմշկասահք, հազիվհազ, աշխարհացույց, խորհրդակցություն, մահճակալ, ընդհարձակ, որովհետև, հոտհոտել, ամպհովանի,, ողջախոհ, օրհնանք, հոտհրալ, հրդեհ, արգահատելի, արհավիրք, հրահրել, հոտհրատել, Թեհրան, նշխարհ, Բեթհովեն, Շապուհ, խոնարհվել, հեղհեղել, օրհասական, թոհուբոհ,  անպատեհ, հաղթահարել, աշխարհակալ, ճահճուտ, շնորհակալություն, քարհատ, քարհանք, հեկհեկել, անհեթհեթ, հետզհետե, հովհար, պարտամուրհակ, անհարգանք, հոպհոպ,  անհրաժեշտ, համհարզ, ընդհունակ, անհողդհողդ, ապաշնորհ, ընդհարվել, կտավատ, խոտհարք, ընդհունայն, ընթհանալ, ընդհանրություն, աշխարհիկ, մենաշնորհ, շնորհանդես, մեծարգո:

Բաց թողնված տառերի տեղում գրել հ, կամ է

Հովհաննեսն ընտանիքով գաղթել էր Արևմտահայաստանից: Ընդհանուր առմամբ ընդունակ, աշխարհ տեսած մարդ էր: Աչքերում կարոտ իր` նշխարհի նման սուրբ հայրենիքի նկատմամբ: Տեսել էր արհավիրք, արհամարհանք, անհարգանք, սակայն օրհասական պահերին միշտ ցուցաբերել ոչ թ հեղհեղուկ բնավորության, ընդհակառակը  անհողդհորդ կամք: Ընդառաջելով հոր խորհրդին բնակություն էր հաստատել լեռնային այս գյուղում հեղհեղներից հղկված լերկ հեղհետի պոնկին: Անընդհատ աշխատելով` հայթհայթել էր անհրաժեշտը  և շնորհալի որդիների օգնությամբ տուն կառուցել, այգի գցել:
Ամառվա երեկոներին նստած ընդհարձակ հովհանոցում` կերակրում էր իր սիրելի սիրամարգին, որ պոչը հովհարաձև բացած, հանգիստի կտցում էր տիրոջ մեկնած  կերակուրը:  Այդ պահերին Հովհաննեսը մտաբերում էր դառն անցյալը, հասնում ընդհուպ մանկության տարիները, հիշում չնաշխարհիկ մորը` տիրամոր պատկերի առջև չոքած հեկհեկալիս ու ապաշխարհելիս: Հիշում էր հորը` գլխարկի հովհարը աչքեին քաշած, կռացած կտավհատի  արտերում կամ խոտհարքներում: Հիշում էր իրենց  ընդհարձակ արտերը, ուր լսվում էր հասկերի հոգեհմա խշշոցը, գողտրիկ միրհավներին, սանրաձև կատարներով հոպհոպներին, լորերին, որ  ազատ  արածում էին մարգերում:   Անհեթհեթ բախտը տեղահանեց իրենց և ընդհարվելով չար ճակատագրի հետ` Հովհաննեսը հայտնվեց լեռնային այս գյուղում:

«Մայրենին բոլորի համար» վարժություններ Ր- Ռ

Կռունկ, կրունկ (գարշապար), ջեռուցում, ջերմություն, երեսուն, եռօրյա, դռնապան,  դրկից, դրացի, ձեռք, ձեռբակալել, տարերք, տառասխալ, փրփրալ, կրթել, կրթնել, զմռսել, մրսել, թրթռալ, արտաշարժ, մուրճ, մերժելի, քարորդ, մուռումուռ, կերոն, ձիաքարշ, խորշակ, հառաչանք, շարժառիթ, գորշ, քառասուն, շղարշային, խուռներամ, հրհռալ, բուրվառ, ընձեռել, թառանչ, լպրծուն, հրճվանք, կարկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշրույն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խռխռալ, պատրույգ, ճռճռալ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդվել, արևառ, շառաչյուն, կրնկակոխ, փառափանծ. սառնադոնդող, սերտաճել, ձիարշավ, ուռչել, փոթկացնել, ժխոր, սրթոթալ, սրնքակալ, սրտատրոփ,  տարեխ, դրժել,  քուրջ, առնետ, անկիրթ, արծիվ, միառժամանակ,  ճառագայթ,  զարթնել, արծաթյա, ճառճատյուն, ճառախոս, կարկասել, կրպակ, քարուղի, փառասեր, քառասմբակ, պոռոտախոս:

«Մայրենին բոլորի համար» վարժություններ Դ-Տ-Թ

ա.Աղոտ, աղոտք, անոդ, անօթ, արդուկ, հարդուկ, բրթել, բրդել, խրտնել, խրթին, խրթվիլակ, խայթել, խայտալ, խորդուբորդ, երդվել, երթևեկություն, կարմրախայտ, խայթ, խայտաբղետ, որթ, որդ, երդիկ, երթուղի, զվարթ, զարդ, Զվարթնոց, գիրթ, բիրտ, գրտնակել, անթացուպ, անդամ, անդամալույծ, բաղդատել, Բաղդատ, որդի, որդատունկ, որթան կարմիր, կորնթարթ, ակնթարթ, արթուն, արդուզարդ, Հարդագողի ճանապերհ, հարթավայր, փտել, փթել, տոդ, օդանցք, օթևան, հրանոթ, հօդս ցնդել, այդ, այտ, այդտեղ, այտուցվել, գթալ, գդալ, գդակ, վտարանդի, վթար, հարդարել, հարթաքանդակ, պայտար, վատթար, կրտսեր, վառոդ, անօթևան, անձրեվորդ, ոտել, առաջնորդ, վիթխարի, արդարև, ևեթ, Գեղարդ, թարթիչ, Դեբետ, թեպետ, փութկոտ. երթմնազանց, լուրտ, թրթութ, անդամակցել, ժանտադեմ, որոգայթ, ցայտաղբյուր, թատերգություն:

բ.Անհեթեթություն, անհողդող, արտառոց, զարդանախշ, զարտուղի, զարթուցիչ, թփուտ, թպրտալ, պայթյուն, պայթել, պորտաբույծ, արդևանունք, արթմնի, անոթի, բացօթյա, գաղտնի, պոռթկալ, գաղթ, հորթուկ, հորդահոս, այդժամ, հայթհայթել, սպրդել, սպրթնել, սաղարթ, սաղավարտ, արտասուք, արդիական, ընդհարմանալ, ընթանալ, թուղթ, թախտ, մաթեմատիկա, թատերական, ոտնաթաթ, մանրակրկիտ, կնճիթ, խրճիթ, աճուրդ, բանտարկել, արքայորդի, վաթսուն, փտախտ, գմփեթարդ, արթնանալ, մարդախույս, պատճեն, շփոթվել, ընդամենը, լաջվարդ, գաղթական, գաղտնապահ, ակութ, Դավիթ, դադարել, պարթև, արդյունաբերություն, անդամավաճառ, բրդուճ, վաղորդյան, կարթ, շրթունք, Վարդան, բարդի, թաղանթ, նյարդանանալ, հերթապահ, հանդարտորեն, երիտասարդ, խաթարել, թակարդ, քրթմնջյուն,  քրտնաջան, խլուրդ, թերթել, ճարմանդ, ճանապարհորդ, որսորդ, կոկորդիլոս, վարդաստան, զարդասենյակ:

գ.Վաղորդայն, անջրդի, ճտքավոր, ապաթարց, անդրադառնալ, խախուտ, ընթերակա, ընդհանուր, Վարդիթեր, արդարացի, քողտիկ, երրորդ, օրիորդ, ցատկ, արդեն, շքերթ, շտկել, դրդապատճառ, հաշվեհարդար, զարթոնք, լախտ, Հաղորդում, բարդություն, փարթամ, անձեռնակերտ, բերդաքաղաք, լյարդ, գաղտնածածուկ, ականակիտ, հավկիթ, լողորդ, չորրորդ, այգեկութ, անութ, աշխետ, արդյոք, բրդեղեն, մթնոլորտ, վարդաբույր, մարդկային, Նվարդ, հուռթի, ձկնկիթ, կենդանի, ճկույթ, առվույտ, խարտիշահեր, Սեդրակ, առընթեր, միլլիարդավոր, կարդալ, միտք, շորթել, շողոքորթ, անդամակցել, որդնել, բրդոտ, օթոց, անդամահատել, սրընթաց, վրդովել, գրեթե, արձակուրդ, թղթակից, բնորդուհի, խորանարդ, մորթել, օդապարիկ, ճմռթել, վարդատունկ, մերթընդմերթ, վարդագույն, մորթի, խորհուրդ, շանթարգել, ջարդուխուրդ, որոգայթ, այդօրինակ, այտամորուս, ճառագայթային, խեղդամահ, խեղանդամ, Ալվարդ, կանթեղ, Վարդևան, ժանտ, ժայտքել, անհագուրդ, խութ, ժանտաքիս:

դ.Խորտկանոց, երդվյալ, չվերթ, գաղտուկ, գաղտուն, այտոսկր, այդտեղ, անվթար, արդյունահանել, հերթագրել, խաղաթուղթ, խառնաշփոթ, հաղորդակից, անդադար, միջնորդ, մ՛շտարթուն, ադամորդի, սեթևեթել, անդամագրվել, ատրուշան, վարդապետ, բազմանդամ, բերդակալ, գաղթօջախ, գաղտնիք, խենթանալ, կոկորդ, կաթսա, դափնեվարդ, սիրատարփ, երիզորդ, արտահերթ, քաջորդի, դրվագազարդ, շվայտ, պարապուրդ, ժանտախտ, խավարտ, կիսափուտ, ծաղկազարդ, արտագաղթ, սարահարթ, անգայթ, հրացայտ, Վարդավառ, ժանտատեսիլ, վարսահարդար, կաթողիկոս, հեծանվորդ, ճորտատեր, հնոտի, սնոտի, միջնաբերդ, զարդասեղան, հերթական, ներգաղթ, միջնորդագիր, արթնամիտ, եղբորորդի, անդամատոմս, գաղտնախորհուրդ, հարթություն, ճամփորդ, պատարագ, երկանդամ, հաջորդել, Վարդանուշ, վարսանդ, զարդատուփ, ժողովուրդ, ժանտադեմ, անդամավճար, զինադադար, գունազարդ, դիմահարդար, վարորդ, Սեթ, նշտար, նշդարենի, ուղերթ, երդում, երթուղային, անհաղորդ, հունդեղեն, շփերթ, պատգարակ:

Դատավարություն. վերլուծություն

սկսվում է « ոչնչից անախորժություն» և ավարտվում է «մահվան ոչնչով » : « Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ. – ին , քանի որ նա ՝ առանց որևէ վատ բան արած լինելու , ձերբակալվեց մի առավոտ » , – այսպես է սկսվում « Դատավարություն» վեպը : Վեպի ասելիքը , գաղափարն առաջին հայացքից շատ պարզ ու հասկանալի է . ներկայացվում է մարդկային ճակատագիր : Ընդհանուր է բոլոր գրականությունների համար , որ մարդկային ճակատագրում կա մի հիմնարար աբսուրդություն , միաժամանակ անսահման վեհություն : Վեպի գլխավոր հերոսը ՝ Յոզեֆ Կ. – ն մեղադրվում է , բայց չգիտի , թե ինչի համար , փորձում է պաշտպանվել , բայց  չգիտի`  ումից և ինչից : Ստեղծագործությունում գործող հերոսներից են ՝ ֆրաու Գրուբախը , Աննան , որի անունը հիշատակվում է միայն վեպի առաջին գլխում և այն էլ ՝ մեկ անգամ , երկու պահակները ՝ Վիլլեմը և Ֆրանցը , վերակացուն , ֆրոյլայն Բյուրստները և ֆրոյլայն Մոթանգը , կապիտանը , Լեննին , Էլզան , փաստաբան Հուլդը , վաճառական Բլոկը , նկարիչը , հոգևորականը , տնօրենի տեղակալը , Էռնան, Յոզեֆ Կ. – ի քեռին ՝ Կարլը , ում սովորաբար « գյուղի ուրվական  էր» անվանում : Փաստաբանները Կ. – ի դատավարությունը շատ դժվարին են համարում , այնուամենայնիվ հերոսը շարունակում է սիրել , սնվել , թերթ կարդալ և շարունակել իր սովորական կյանքով ապրել : Ժամանակ առ ժամանակ նույնիսկ կասկածում է , որ դատվողն ինքն է : Շուտով տեղի է ունենում դատավարությունը , սակայն ատյանի սրահը մութ է , հետևաբար նա շատ բան չի հասկանում և չի էլ կռահում , թե ինչ պատիժ են տվել իրեն : Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը , որ անփորձ կամ սկսնակ ընթերցողի համար Կաֆկայի գրքերում տեղի են ունենում ոչ սովորական , անբացատրելի դեպքեր , արկածներ : Հաճախ միևնույն գործը մեկնաբանելու համար անհրաժեշտ է լինում վերընթերցել , մի որևէ այլ ՝ նոր եզրահանգման գալու համար :Յոզեֆ Կ. –ին առաջնորդում են մի խուլ ծայրամաս , գլուխը դնում են քարին , վիզը կտրում … Մեռնելուց առաջ դատապարտյալը կարողանում է միայն ասել ՝ « շան նման » : Կաֆկայի գաղտնիքը երկվության մեջ է : Սովորականի և անսովորի , անհատականի և ընդհանուրի , ողբերգականի և առօրեականի , աբսուրդի և տրամաբանականի միջև ձգվող այս անվերջանալի անցումների մեջ : Եվ աբսուրդ ստեղծագործությունը ճիշտ հասկանալու և ըմբռնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել բոլոր պարադոքսները և բոլոր հակասություններին իմաստ տալը : « Դատավարության » մեջ խոսքը բոլորովին էլ սովորական , իրական կյանքում տեղի ունեցող դատավարության մասին չէ : Հեղինակը գլխավոր  հերոսին կարող էր անվանել Ֆրանց Կաֆկա կամ էլ կարող էր ուրիշ անուն տալ , բայց անվանում է Յոզեֆ Կ. : Մի տեսանկյունից դիտելու դեպքում կարող ենք ասել , որ Կ.–ն հենց ինքը՝ հեղինակն է , բայց միաժամանակ նա պարզապես Կ. – ն է , մի Կ. – ը , ինչ – որ անհայտ կամ գուցե շատերին հայտնի Կ.-ը , որն ամբողջովին արտացոլում է այդ մարմնի էությունը , նրա միջոցով պատկերվում է ևս մեկ մարդկային ճակատագիր : Կաֆկան ժխտում է իր Աստծո բարոյական մեծությունն ու հզորությունը , բարությունը , կամեցողությունը , իրավացիությունը , սակայն միայն այն բանի համար , որ նորից նետվի նրա գիրկը : Աբսուրդն ընկալվում է , ընդունվում է , նույնիսկ առանձին դեպքերում նաև խրախուսվում անհատի կողմից , նա սկսում է հաշվի առնել այն իբրև մի շատ կարևոր եղելություն , և հենց այդ ակնթարթից մենք ընդունում և հրաշալի գիտակցում ենք , որ աբսուրդն այլևս գոյություն չունի : Այս ստեղծագործությունը էկրանավորվել է բազմիցս :

«Պատվի համար» դրամա

Պարոն Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով իր ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն ինքն իրեն և իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության: Նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։
Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվում են։ Հայրն այրում է իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։
Յուրաքանչյուրը պատիվ կոչվածը յուրովի է ընկալվում։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորին հայտնի դառնա, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնվությունը։ Նա ինքը ազնիվ մարդ է և անհրաժեշտ է համարում փաստաթղթերը հետ վերադարձնել, քանի որ դրանք միակ ապացույցն են, որ ունի Օթարյանը։
Բայց կա մի հանգամանք: Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրել է  փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրել է իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, և հետևաբար՝ չարժե ապրել առանց պատվի։
Մարգարիտն ասում է, իբր փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, և անգամ այդ պահին, մահից րոպեներ առաջ պաշտպանում է հորը։ Նրան, իհարկե, ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեն, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։
Աղջիկը դուրս է գալիս, և րոպեններ անց հայտնված Սուրենն ասում է, որ Մարգարիտը ինքնասպան է եղել։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը դուրս է վազում է և տեսնում է Մարգարիտին անշնչացած։

«Դանթեական առասպել»

Իր կառուցվածքով պոեմը պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է: Պոեմնունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը:  1915 թ. ռուսական զորքերը անցնում ենհարձակման: Կռիվներ են Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: Եղիշե Չարենցն անձամբ մասնակցում է մարտերին 6-րդ դիվիզիայի կազմում: 18-ամյա բանաստեղծը տեսնում է ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Դանտեի «դժողխքը» հիշեցնող պատկերների անմիջական տպավորության տակ գրում է «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916 թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում:

Առաջին գլուխ: Երիտասարդների խումբը հրճվելով իրենց զենքերի փայլով շարժվում է ռազմական ճանապարհով: Անցյալը նրանց համար կորել է անհետ, ինչպես երազում արձակած մի ճիչ: Ոսկե հասկերով նրանց է ողջունում աշխարհի լայնտարած հեռուն:

Երկրորդ գլուխ: Ճամփան դառնում է ավեր, տառապանքի խորշակ: Կապույտ երկնքի խորությունը դառնում է մեգ-մառախուղ: Մի զինվոր ընկեր դիակն հրելով խնդում է խելագար: Անցյալի կյանքը կորչում է և դրա տեղում հայտնվում է դանթեական-դժոխային առասպելի իրականությունը:

Երրորդ գլուխ: Ճանապարհը դառնում է ավելի դժվար, ուղին՝ խավար: Եվ այդուհանդերձ անհուն հրճվանքով հերոսը զգում է, որ լավ է, որ նա կա այս հին աշխարհում: Ձյուների վրա գտնում է կնոջ դիակը: Ուխտում է լինել գթասիրտ:

Չորրորդ գլուխ: Խաղողի այգում հայտնաբերված դին, ջրհորի և նրա մեջ լողացող մարմնի կտորների պատկերը կառուցում է կյանքի և մահվան հակադրություն: Հերոսների աչքերը այլևս չեն տեսնում ոչ այգի, ոչ ծով:

Հինգերորդ գլուխ: Իրար են հաջորդում մեռած քաղաքի, մահվան թագավորության, խոշտանգված կնոջ, սատկած կատվի պատկերները: Այդ ամենի կողքին քնարական հերոսի մտքում գալիս է ճանապարհի սկզբի երգը:

Վեցերորդ-յոթերորդ գլուխներ: Մահը դադարում է լինել սոսկ արտաքին փաստ, այլ դառնում է անձնական: Հերոսը հայտնվում է մահվան հետ առերես միայնության  մեջ: Այս երազում միայն մահն է տեր, անողոք ու մեծ: Եվ հերոսները «նենգորեն» նահանջում են ետ:

Ութերորդ գլուխ: Նորից հառնում են առաջին գլխում հիշատակված մանկական երազի պատկերները, սակայն այդ պատկերները հիմա տեսնում է արդեն ողբերգականի փորձառությունն ունեցող հերոսը: